Գնացեք Տիբեթ։

Ուղտ քշեք։

Կարդացեք աստվածաշունչ։

Ձեր կոշիկները կապույտ ներկեք։

Մորուք աճեցրեք։

Թղթե նավակով պտտվեք աշխարհի շուրջ։

Բաժանորդագրվեք «Շաբաթ երեկոյան փոստ»-ին։

Ծամեք միայն ծնոտի ձախ կողմով։

Ամուսնացեք միոտանի կնոջ հետ ու ածելիով

սափրվեք։

Փորագրեք ձեր անունը նրա թևի վրա։

Ձեր ատամները բենզինով լվացեք։

Ամբողջ օրը քնեք, իսկ գիշերները ծառեր մագլցեք։

Դարձեք վանական ու խմեք Բաքշոթ ու գարեջուր։

Գլուխներդ պահեք ջրի տակ ու ջութակ նվագեք։

Վարդագույն մոմերի դիմաց պորտապար պարեք։

Սպանեք ձեր շանը։

Քաղաքապետի թեկնածու դարձեք։

Ապրեք տակառի մեջ։

Կացնով գլուխներդ բացեք։

Անձրևի տակ կակաչներ ցանեք։

 

Մենակ թե բանաստեղծություններ մի գրեք։

Posted: March 27, 2016 in Uncategorized
Tags:

Ծովը,

Երկինքը,

Զգացածս, երբ

Կողքիս ես

Կան բաներ, որ

Չափազանց սիրուն են

Դրանց հասկանալով

Փչացնելու համար:

ինձ համար արդեն կարևոր չէ՝
կնոջ վրայից մագնոլիա է բուրում, թե
գազանանոցի հոտ փչում

արդյոք նրա մարմինը նուրբ է
մետաքսի պես,
թե նման է
շուշաթղթի

Ինձ համար միևնույն է՝
ինչպիսին է նրա կուրծքը,
արդյոք նրանից սեր է
բուրում, թե
միջատասպան միջոց

ես կկարողանամ ընդունել
ու հասկանալ ամեն ինչ,
անգամ քիթը,
որն առաջին տեղի
մրցանակը կշահեր
գարշելիության ցուցահանդեսում

բայց բանն այն է,
(և այս հարցում ես
անուղղելի եմ),
որ ես երբեք, ոչ մի առիթով,
չեմ ներում,
եթե կինը
չի կարողանում ճախրել

եթե նա չգիտի
ճախրել,
ուրեմն նա իզուր ժամանակ է
կորցնում ինձ հետ:

 

Սիրում եմ մարմինս, երբ այն քո մարմնի

Հետ է: Իմը նորանում է:

Մկաններս ավելի լավն են, նյարդերս՝ ավելի շատ:

Ինձ դուր է գալիս մարմինդ, դուր է գալիս, թե ինչ է անում,

Ոնց է անում, ինձ դուր է գալիս զգալը մարմնիդ

Ողնաշարը, ոսկորներն ու դողը՝

Ամր ուփափկ -ությունն ու այն, ինչ ես

Կրկին, կրկին ու կրկին

Համբուրում եմ: Ինձ դուր է գալիս քեզ համբուրել այսուայնտեղ,

Դուր է գալիս դանդաղ շոյելը ինձ՝

Քո էլեկտրականացած մազերի վրա, ու այն, ինչ դուրս է գալիս մարմնիցս…

Իսկ աչքերը՝ մեծ սեր-փշրանքներ են,

Եւ հնարավոր է, որ ինձ դուր է գալիս իմ սարսուռն ու քո՝

այդքան նոր լինելը:

 

Անտիպ

Posted: March 12, 2015 in Uncategorized
Tags:

Մոտ են, մոտ են ամբողջ գիշեր
Սիրահարները
Միաժամանակ են քնած ժամանակ
Փոխում դիրքերը

Մոտ են այնպես, ինչպես երկու
Էջերը գրքի
Որ կարդում են լուռ տողերը միմյանց
Գրկում խավարի

Մեկը գիտի այն ամենը,
Ինչ մյուսը գիտի
Իրար անգիր արած՝
Ոտքի մատներից մինչև ծայրը մազերի