Posts Tagged ‘Arthur Rimbaud’

Ձմռանը մենք կճամփորդենք մի փոքրիկ վարդագույն վագոնում,
Կապույտ բարձերին հենված:
Գոհ կլինենք: Ամեն փափուկ անկյունում
Կթողնենք համբույրների մի բույն:

Դու աչքերդ կփակես, որ չտեսնես պատուհանից
Գիշերվա ստվերների ծամածռությունները,
Նրանց քմահաճ անհեթեթությունները, ամբոխները
Մռայլ դևերի ու սև գայլերի:

Հետո այտիդ վրա կզգաս մի քնքուշ ճանկռվածք…
Կամացուկ համբույրը, խելագար սարդի պես
Կվազվզի քո վզին…

Դու գլուխդ կխոնարհես ու կասես՝ «Փնտրիր»,
Ու մենք անշտապ կփորձենք գտնել այդ կենդանուն,
Ով սիրում է թափառել: