Archive for June, 2013

Բեն հորեղբայրս շատ էր սիրում

կանանց

ու շատ անգամ մեքենայով գալիս էր,

իջնում ու մտնում տուն իր նոր

կնոջ հետ:

նրանք նստում էին թախտին ու զրուցում,

հետո Բեն հորեղբայրս հորս հետևից

գնում էր կողքի

սենյակ:

«լավ էլի, Հենրի»,-ասում էր հորս,-

«ինձ երկու դոլար տուր…»:

 

«դու բոմժ ես»,-պատասխանում էր

հայրս,-«գնա քեզ գործ

գտիր»:

 

«Հենրի, փորձում եմ,

արդեն մի վեց տեղ եղել եմ

էսօր»:

 

«չես եղել, դու մենակ փող ես ուզում

էդ պոռնիկի համար»:

 

այդ օրերին պոռնիկներն արժեին

երկու դոլար:

 

«չէ, ախպեր ջան, ես

ուտել եմ ուզում»:

 

«դու էդ պոռնիկի հետ անկողին

մտնել ես ուզում:

որտեղից էլ գտնում ես դրանց

բոլորին»:

 

«սսս՜՜՜… նա կարգին կին է՝

դերասանուհի»:

 

«դրան իմ տնից տար:

մենք էստեղ նման կանանց

չենք հանդուրժում»:

 

«Հենրի, երկու՜ դոլար…»:

 

«դրան տար էստեղից, քանի դեռ

ես ինքս դրան դուրս չեմ

շպրտել»:

 

հորեղբայրս վերադառնում էր

սենյակ:

 

«արի, Կլարա, գնացինք…»:

 

նրանք միասին գնում էին

տնից

ու մենք լսում էինք

շարժիչի միանալն ու

մեքենայի հեռանալը:

 

մայրս սկսում էր վազել տնով մեկ

ու բացել բոլոր պատուհաններն

ու դռները:

 

«նա գարշահոտում է:

այդ էժանագին օծանելիքը, այդ

ահավոր էժանագին օծանելիքը»:

 

«ստիպված ենք լինելու տունը

ծխեցնել»,-

ճչում էր հայրս:

 

նույն տեսարանը կրկնվում էր

նորից ու նորից,

մի քանի օրից կամ մի շաբաթից

մեքենան մոտենում էր

ու ներս էր մտնում Բեն հորեղբայրս

մեկ այլ կնոջ հետ:

 

«լավ էլի, Հենրի, ընդամենը

երկու դոլար»:

 

երբեք չեմ տեսել, որ Բեն հորեղբայրս

ստանար այդ երկու դոլարը,

բայց նա փորձում էր կրկին ու

կրկին:

 

«այդ կանայք այնքան տգեղ

են»,-ասում էր մայրս:

 

«չգիտեմ, թե որտեղ է

դրանց գտնում»,-ասում էր

հայրս,- «ոչ էլ հասկանում եմ,

թե որտեղից է բենզինի

փող ճարում»:

 

հետո նրանք նստում էին

ու մի ծանր մռայլություն էր

իջնում վրաները ու մնում

մինչև օրվա վերջ:

նրանք դադարում էին խոսել

ու ուղղակի նստում էին,

ուրիշ անելու բան չկար,

մնում էր ուղղակի նստել

ու մտածել, թե ինչ ահավոր բան

էր, որ այդ կինը համարձակվել էր

ներխուժել իրենց

կյանք

ու թողնել իր հոտն ու

իր ծիծաղի մասին հիշողությունը:

Էնքան վաղ ա, որ դեռ մութ ա դրսում:
Պատուհանի մոտ եմ, սուրճով
ու զբաղված եմ էն սովորական բաներով,
որ մարդու մտքով անցնում են առավոտյան:
երբ տեսնում եմ տղային ու իր ընկերոջը
որոնք քայլում են ճանապարհով
թերթերը են տանում մարդկանց:
նրանք գլխարկ ու սվիտեր են հագել,
տղաներից մեկի ուսին էլ պայուսակ կա:
նրանք էնքան երջանիկ են
որ ոչինչ չեն խոսում:
կարծում եմ, եթե կարողանային,
իրար թև կմտնեին:
առավոտ շուտ ա,
ու նրանք միասին թերթ են տանում մարդկանց:
քայլում են դանդաղ:
երկինքը լուսանում ա կամաց,
չնայած լուսինտ դեռ գունատ արտացոլվում ա ա ջրերի վրա:
էնքան սիրուն ա, որ մի պահ
մահն ու ամբիցիաները, նույնիսկ սերը
տեղ չունեն էստեղ:
երջանկություն: ինքը գալիս ա
անսպասելի: ու վեր ա, իսկապես,
ցանկացած առավոտվա զրույցից դրա մասին:

Թող անձրևը քեզ համբուրի,
Թող անձրևը կաթկթա գլխիդ իր հեղուկ-արծաթ կաթիլներով,
Թող անձրևը քեզ օրորոցային երգի.
Անձրևն անշարժ ջրափոսեր է դառնում մայթին
Անձրևը վազող հոսքեր է դառնում ջրհորդանում
Անձրևը քնեցնող երգ է նվագում մեր տանիքիներին, երբ գիշեր է
Եվ ես սիրում եմ անձրևը:

Կեսօր/An Afternoon

Posted: June 20, 2013 in Uncategorized
Tags:

Գրելուց, առանց ծովին նայելու,
ինքը զգում ա, որ գրչի ծայրը սկսում ա դողալ:
մակընթացությունը գալիս ա դեպի ափը
բայց պատճառը դա չի, չէ:
պատճառն էն ա, որ հենց էդ պահին նա որոշում ա
մտնել սենյակ՝ առանց շորերի:
քնատ, առանց նույնիսկ հասկանալու, թե որտեղ ա
մի պահ: նա մազերը հետ ա տանում ճակատից:
նստում ա զուգարանին՝ աչքերը փակ,
գլուխը կախած: ոտքերը մեկնած: ինքը տեսնում ա նրան
դռան արանքից: գուցե
նա հիշում ա, թե ինչ ա տեղի ունեցել էդ առավոտ:
Որովհետև որոշ ժամանակ հետո նա մի աչքը բացում ա ու նայում իրեն:
ու քաղցր ժպտում:

Այն օրերից եմ ուզում պատմել ձեզ,
Որ ապրում են լոկ քսան տարեկանում,
Երբ որ Մոնմարտրի շուշանները հեզ
Մեր պատուհանի տակ էին ծաղկում:
Ու սիրո համեստ բույն էր մեզ համար
Սենյակս խղճուկ, ուր ապրում էինք,
Ես՝ մի նկարիչ՝ քաղցած ու աղքատ,
Դու՝ բնորդուհի, որ ինձ սիրեցիր:

Բոհեմը, բոհեմը
նշանակում է՝ երջանիկ էինք,
Բոհեմը, բոհեմը,
Թեև գրեթե միշտ քաղցած էինք:

Սրճարաններում ամեն օր նստած
Մենք ընկերներով փառք էինք տենչում,
Թեև անտուն էինք, թշվառ ու սոված,
Այդ երազն էր մեր սիրտը ջերմացնում:
Եթե մի աման տաք ճաշի դիմաց
Որևէ նկար էին պահանջում,
Մենք, վառարանի շուրջն ուրախ խմբված,
Երգում էինք ու գարուն երազում:

Բոհեմը, բոհեմը
Նշանակում է՝ դու գեղեցիկ ես,
Բոհեմը, բոհեմը,
Ու երկուսս էլ հանճարեղ ենք, տես:

Շատ անգամներ եմ գիշերներ անքուն
Ինչ-որ կտավի դիմաց լուսացրել՝
Նուրբ ուրվագծեր ուղղելով բազում,
Նորից կերտելով կրծքեր ու ազդրեր:
Իսկ առավոտյան, հոգնած, սակայն գոհ,
Հավաքվում էինք մոտ սրճարանում,
Ընկերների հետ մինչև երեկո
Հիանում կյանքով, կենացներ խմում:

Բոհեմը, բոհեմը,
Նշանակում է՝ քսան տարեկան ենք,
Բոհեմը, բոհեմը,
Ու երջանիկ ենք, որ դեռ ջահել ենք:

Եթե օրերից մի օր ետ դառնամ
Ու փորձեմ գտնել իմ հասցեն նախկին,
Էլ չեմ ճանաչի իմ ջահելության
Ո՛չ տները, ո՛չ փողոցները հին:
Արվեստանոցն եմ փնտրում, բայց չկա,
Ու ոչ մի ծանոթ վայր չի մնացել,
Տխուր է կարծես Մոնմարտրն, ահա,
Իսկ շուշանները վաղուց են թոշնել:

Բոհեմը, բոհեմը,
Մենք ջահել էինք, ու մի քիչ էլ գիժ,
Բոհեմը, բոհեմը
Չի նշանակում ուրիշ էլ ոչինչ: